Վրաստանի կրթության նախկին նախարարը Ուկրաինայի ոստիկանապետ է նշանակվել
Ուկրաինայի կառավարությունը երկրի Ազգային ոստիկանության պետ է նշանակել Խաթիա Դեկանոիձեին:
Ուկրաինայի գլխավոր իրավապահ մարմնի ղեկավարումը հանձնվել է Վրաստանի կրթության նախկին նախարարին:
Խաթիա Դեկանոիձեն Ուկրաինայում զբաղեցրել է նաեւ փոխարտգործնախարարի խորհրդականի պաշտոնը:
Ոստիկանության պետի պաշտոնը առաջարկել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Նշենք, որ նոյեմբերի 7-ից Ուկրաինայում կգործի Ազգային ոստիկանությունը` նախկին «միլիցայության» փոխարեն: