Թուրքիայում «Իսլամական պետության» 9 անդամներ են ձերբակալվել
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ԻՊ 9 գորոհայինների, ովքեր կասկածվում են Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:
Տեղեկությունների համաձայն՝ ԻՊ անդամները ձերբակալվել են Սիրիայի հետ սահմանային Գազիանթեփ նահանգում: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ ահաբեկիչները հաչձակումներ էին նախապատրաստում Ստամբուլի քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա:
Ոստիկանությունը առգրավել է 9 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, 4 ինքնաշեն նռնակ, պայթուցիկ սարք, մահապարտի գոտի, 4 ատրճանակ և 2 հրազեն: