1317 դիտում
20:36 03-11-2015
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում
Նոյեմբերի 3-ին ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողություն իրականացնող խմբի ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետն ու տեղակալները, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի, ոստիկանության զորքերի և մի շարք այլ ստորաբաժանումների պետերի տեղակալները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ենթակա անձնակազմերի կողմից ՀՀ Սահմանադրության, «Հանրաքվեի մաին» ՀՀ օրենքի, ՀՀ ընտրական օրենսգրքի, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» և այլ իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներգրավվող ուժերի հաշվարկի, անձնակազմերին առաջադրվող խնդիրների հրահանգավորման, սպասարկվող տարածքներում գործող շտաբների և հարակից տարածքների անվտանգության ապահովման և այլ հարցեր:
Օպերատիվ խորհրդակցության մասնակիցներին հրահանգվեց սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2015 թ. հոկտեմբերի 15-ի հրամանով հաստատված պլանով նախատեսված միջոցառումները:
Ըստ ծառայություն իրականացնող ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
18:05 16-10-2015
Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
2089 դիտում
18:42 23-11-2015
Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
376 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
793 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
619 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ