211652_close_icon

Եվրոպայի Միության ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում

views-count766 դիտում article-date 18:51 03-11-2015
Նոյեմբերի 3-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Եվրոպայի Միության աուդիտոր Մաթիաս Սալովենին, ում այցելության նպատակը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած «Ոստիկանական համագործակցության ծրագրի» կատարման ընթացքին ծանոթանալն էր: Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի գերակայությունն ամրապնդելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ: Արամ Զաքարյանը ներկայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունն ու կարևորությունը՝ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակների բարձրացման համար, նաև ներկայացրեց մինչև տարեվերջ կազմակերպվելիք միջոցառումները: Մաթիաս Սալովենը Եվրոպական Միության անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր