2668 դիտում
16:33 03-11-2015
21-ամյա Հրայրը դանակահարել է Սեյրանին, ով դանակահարվելուց առաջ խնդրել է կնոջ եւ մանկահասակ դստեր ներկայությամբ նման բան չանել. 2 տարի անց գործը դատարանում է
21-ամյա Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ՝ անտեսելով նրա կնոջ և մանկահասակ դստեր ներկայությունը և չհարվածելու խնդրանքները, ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել և իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Սեյրան Հարությունյանի կրծքավանդակի աջ կեսին և զույգ նստատեղերի շրջաններին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ թափանցող, ծակած-կտրած վերքեր՝ աջակողմյան հեմոթորաքսով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6348 դիտում
16:29 23-01-2016
46-ամյա Հրայրը, հյուրանոցում օգտվելով Արմինեի անօգնական վիճակից, բռնաբարել է նրան
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ