60547 դիտում
22:14 27-03-2017
Տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, 2 Boeing 747 ինքաթիռների բախումից մահացավ 583 մարդ․ Պատմության այս օրը
1625 թ. - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր հռչակվեց Կառլոս I-ը։
1845 թ. - ծնվել է Վիլհելմ Ռենտգենը, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ. 1923 թ.)։
1854 թ. - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
1855 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
1920 թ. - Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
1928 թ. - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
1968 թ. - մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծն. 1934 թ.)։
1977 թ. - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։
Նմանատիպ նյութեր
11000 դիտում
22:49 08-03-2017
Տեղի ունեցավ Էտնա հրաբխի ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ․ Պատմության այս օրը
21008 դիտում
22:29 14-08-2016
Աշխարհում ամենամեծ բեռնատար Boeing-747 օդանավը «լքում է» բրիտանական ավիասրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5731 դիտում
19:52 21-03-2017
Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ ավելի քան 100,000 մարդ․ Պատմության այս օրը
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում