2508 դիտում
19:44 02-11-2015
Տարածաշրջանում Հայաստանն 1-ին տեղում է
Հոկտեմբերի 27-29-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են 2015 թ. մարտին մեկնարկած 2-րդ ամենամյա ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա թեման է՝
«Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը: Հայտերը գնահատում է 23 անդամից բաղկացած անկախ միջազգային պատվավոր ժյուրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը: Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ով և հանձնել է մրցանակը:
Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
17:42 17-03-2024
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան