Սեյրան Օհանյանը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում լարվածությունը նվազել է. վերջին երկու շաբաթներին հակառակորդը շատ քիչ է կրակում խոշոր տրամաչափի զենքերից: Բայց եւ այնպես, մեր զինված ուժերը ապահովում են պաշտպանությունը:
Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ նշված ժամանակահատվածում ականանետերից օրական գրանցվում է 5-10 ականանետային կրակոց:
Նա ստեղծված իրավիճակը պայմանավորեց հակառակորդի ներքին խնդիրների հետ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: