Մահացել է ամերիկացի հայտնի դերասան, նախկին սենատոր Ֆրեդ Թոմփսոնը
Կիրակի ԱՄՆ Թեննեսսի նահանգի Նաշվիլլ քաղաքում իր մահկանացուն է կնքել հայտնի քաղաքական գործիչ, իրավաբան, նաև դերասան և ռադիոհաղորդավար Ֆրես Դալթոն Թոմփսոնը: Այդ մասին հայտնել է նրա ընտանիքը:
Թոմփսոնը մահացել է 73 տարեկան հասակում՝ հիվանդությունից:
Նա Հանրապետական կուսակցության հայտնի գործիչ էր և ակտիվություն է ցուցաբերել հատկապես 1994-2003 թվականներին: Ժամանակին եղել է ԱՄՆ պետքարտուղարությանն առընթեր անվտանգության միջազգային հարցերով խորհրդի անդամ, Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի պատվավոր անդամ, նկարահանվել է կինոյում և բազմաթիվ գովազդներում՝ «Պինդ կազին» (Die Hard 2 - 1990), «Իրենք և կարգուկանոն» (Law & Order) և այլ ֆիլմերում: