Ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը կառաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2016 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում:
Դրանով Սանդերսը դարձել է ամերիկացի գրեթե առաջին քաղաքական գործիչը, ով բացորոշ կերպով հայտարարում է, որ հավակնում է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միայն ակնարկել էր առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցելու մասին: