211652_close_icon
views-count42079 դիտում article-date 18:08 01-11-2015

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մասնակցում էր «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» Քյավառա կարտոլ միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում անցկացվեց «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» միջոցառումը: Համայնքը կազմակերպելու է ՓՌԻ ԿԱՐՏՈԼԻ, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառման ժամանակ կենդանի կատարմամբ հնչեցին ժողովրդական երգեր, մասնակիցներից մի քանիսը հանդես եկան պարերով: Միջոցառման ժամանակ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Լավագույն կարտոֆիլի ուտեստ» և այլ անվանակարգերում առաջին տեղերը գրավածները մրցանակներ են ստանալու: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչքանել եղանակը ամպամած ու մռայլ էր, այն չնկճեց թե քյավառցիներին, թե պաշտոնյաներին ու հոգևորականներին և անձամբ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով խճճվել էր միջոցառմանը և չգիտեր ում կարտոլը համտեսեր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 391+
391+

Նմանատիպ նյութեր