Airbus 321 օդանավում եղած բոլոր ուղևորները մահացել են
Վթարի ենթարկված Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթի Airbus 321 օդանավում եղած բոլոր 224 անձինք մահացել են: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով եգիպտական իշխանություններին:
Նշենք, որ մինչ այդ տեղեկություններ էին շրջանառվում, թե օդանավի 4 ուղևոր կենդանի է մնացել: