211652_close_icon
views-count1472 դիտում article-date 13:27 01-11-2015

Նյու Յորքում մեքենան մխրճվել է Հելոուինը նշող մարդկանց մեջ. կա 3 զոհ, 4 վիրավոր

Նյու Յորքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 3 զոհ, ևս 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղում կատարելով տեղի ոստիկանության տվյալներին: Ըստ աղբյուրի` ավտոմեքենայի 52-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մխրճվել մարդկանց մեջ, ովքեր Հելոուինի կապակցությամբ միջոցառման էին մասնակցում փողոցում: Վրաերթից հետո մեքենան բախվել է հարևանությամբ գտնվող առանձնատան պատին: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ: 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հայտնի է, որ մահացածները 3 հոգուց բաղկացած ընտանիք է եղել` հայրը, մայրը և նրանց 10-ամյա աղջնակը:

Նմանատիպ նյութեր