Իսպանիայում մրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կա 6 զոհ, 10 վիրավոր. տեսանյութ
Իսպանական Կորունայում ավտոմրցարշավի ժամանակ մեքենաներից մեկը շրջադարձի պահին կորցրել է կառավարումը, դուրս է եկել մրցուղուց և մխրճվել մարդկանց մեջ:
Միջադեպի հետևանքով 6 հոգի, որոնց թվում եղել է 4 կին և 2 տղամարդ` մահացել են: Հայտնի է, որ կանանցից մեկը հղի էր:
Ավելի քան 10 հանդիսատես տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մրցարշավորդն ու նրան ուղեկցողը չեն տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը: