211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին

views-count2282 դիտում article-date 22:44 31-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ և վիրավորվել հարյուրավոր մարդիկ: «Կիսելով Ձեր և Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր