211652_close_icon
views-count1278 դիտում article-date 16:10 31-10-2015

Թինա Կարապետյանն արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, որ կանադաբնակ Թինա Կարապետյանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: «Թինա Կարապետյանն արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում և 2014 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը: Տալլինում կայացած աշխարհի երիտսաարդական առաջնությանից հետո տեսանք, որ իր զույգն անհամապատասխան է և որոշվեց որ պիտի փոխվի: Այս օրերին Թինան Ավստրիայում անցկացվող Գրան Պրիին է մասնակցում: Հիմա իր նոր զույգի հետ մասնակցում է ավստրական մրցաշարին», ասել է Մելանյա Ստեփանյանը: Թինա Կարապետյանն այժմ հանդես է գալիս Սիմոն Սենեկալի հետ:

Նմանատիպ նյութեր