Սինայում կործանված ռուսական օդանավի ավերակների տակից մարդկանց ձայներ են լսվում. Reuters
Եգիպտոսի Սինայի թերակղզում այսօր առավոտյան կործանված ռուսական Airbus-321 ուղևորատար օդանավի ավերակների տակից լսվում են ուղևորների ճիչերը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մեկին:
«Փրկարարների խումբը փորձում է հասնել օդանավի այն հատվածին, որտեղ ուղևորներն են: Մենք հույս ունենք դեռ ողջ մնացած մարդկանց գտնել այն բանից հետո, երբ ձայներ ենք լսել»,-մեջբերում է գործակալությունը ներկայացուցչի խոսքը:
Հիշեցնենք, որ օդանավը Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց կործանվել է Էլ-Կանտալա և Էլ-Լակսիմա բնակավայրերի միջև ընկած հատվածում՝ Էլ-Խասնա քաղաքի մոտակայքում: Օդանավում եղել է 224 մարդ:
Lifenews-ը հրապարակել է նաև մահացած ուղևորների [url=http://lifenews.ru/news/167206]ցուցակը[/url]: