Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 05.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, իսկ մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սյունիքի մարզի Մեղրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 05.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, իսկ մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար:


