211652_close_icon
views-count63725 դիտում article-date 21:00 30-10-2015

Երևանում 20-ամյա վարորդը առանց համարանիշների BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 35 տան բնակիչ, 20-ամյա Սեյրան Աղամալյանը Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլինի 40-45 տարեկան կին` տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Աղամալյանը ավտոմեքենան վարել է առանց համարանիշների, սակայն համարանիշները եղել են 06 PP 090: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր