Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: