Հայաստանում ամուսնությունները նվազել են. ո՞ր մարզերում են զույգերն ավելի պասիվ
Հայաստանում համեմատաբար բարձր թվով ամուսնություններ են գրանցվել Երեւանում, ապա հաջորդաբար Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:
Իսկ ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Գեղարքունիքի մարզում:
Ընդհանուր առմամբ Հայաստանում այս տարի 13,120 ամուսնություն է գրանցվել, սակայն նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը 8,6 տոկոսով ավելի քիչ է: