Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կազմել են սիրիացի այն ընդդիմադիրների ցուցակը, որոնք կհրավիրվեն Սիրիայի հարցով բանակցություններին
Ռուսաստանը Վիեննայում Սիրիայի հարցով «քառյակի» հետ հանդիպման ժամանակ նրանց է փոխանցել ցուցակ,որում նշված են Սիրիայի այն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների անունները, որոնց հետ հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի ճգնաժամի շուրջ, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովին:
«Սաուդյան Արաբիան նույնպես մեզ է փոխանցել իր ցուցակը, ամերիկացիները մինչև այս պահը խոստանում են»,-նշել է Բոգդանովը:
Ցուցակում նշված է 38 անուն, սակայն ցուցակը, Բոգդանովի խոսքով,կարելի է ընդլայնել:
«Կարևորն այն է, որ սիրիական ընդդիմությունը հասկանա, թե ինչ է ուզում և որոշակի մոտեցումներ համաձայնեցնի»,-ասել է նա: