211652_close_icon

«Ֆեներբահչեն» աշխատանքից ազատել է Ժոզե Մոուրինյոյին

views-count1129 դիտում article-date 22:13 29-08-2025
Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբը խզել է Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիրը որպես գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ֆեներբահչեն» չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային» (0:1) (առաջին խաղը 0:0 էր) և չի կարողացել որակավորվել մրցաշարի ընդհանուր փուլ։ Անցյալ մրցաշրջանի ավարտին Ստամբուլի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը Թուրքիայի առաջնությունում։

«Մենք բաժանվել ենք Ժոզե Մոուրինյոյի հետ, ով մեր թիմի մարզիչն է 2024/25 մրցաշրջանից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան մեր թիմի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում», – ասվում է «Ֆեներբահչեի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։

62-ամյա Մոուրինյոն «Ֆեներբախչեն» գլխավորել է 2024 թվականի հունիսից։

Նմանատիպ նյութեր