Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք ներկայացրեց Ժոզե Մոուրինյոյին
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նյուքասլին» 3:2 հաշվով հաղթելուց հետո, հանդերձարան գնալիս պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրել տեսախցիկների առաջ. «Գրողի ծոցը գնացեք, շան որդիներ»:
«Ժոզե Մոուրինյուի՝ խաղից հետո տեսախցիկների առաջ ասած բառերը վիրավորական էին և անվայել: Մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կարող է պատասխանել մեղադրանքին»,- ասված է FA-ի հայտարարությունում:
FA-ն կարող է որակազրկել պորտուգալացի մասնագետին, եթե մեղադրանքները հիմնավոր համարվեն: