Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներ քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիրան քաղաքի Պարզ լճի մոտակայքում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infiniti QX4» մակնիշի 32OU293 պ/հ (վարորդ Ե. Խ.) ավտոմեքենան: