22831 դիտում
13:28 28-10-2015
Ողբերգական դեպք Երևանում. իր բնակարանում հայտնաբերվել է 84-ամյա տատիկի կախված դին
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-ի սահմաններում 1-03 շտապ օգնության «Կենտրոն» բուժբրիգադը կանչով մեկնել է Ագանթանգեղոս 7-րդ շենք, որտեղ նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կախված կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր 84-ամյա Էմմա Կ.-ն, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել :
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
85280 դիտում
14:22 06-01-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 12-ամյա թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է 74-ամյա տատիկի կախված դին
51701 դիտում
19:38 06-08-2016
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 22-ամյա տղայի կախված դին
Այս բաժնից
39613 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է