Ֆրանսիայի վարչապետը չի բացառել, որ «Բարսելոնան» կարող է խաղալ ֆրանսիական առաջնությունում
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության մասնակիցների թվում «Բարսելոնային» ընդգրկելու հնարավորությունը, եթե Կատալոնիան անկախանա Իսպանիայից:
««Բարսելոնան» Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ: Ամեն ինչ հնարավոր է: «Մոնակոն» էլ է խաղում ֆրանսիական առաջնությունում, այնպես որ...
Ես ֆուտբոլի և «Բարսելոնայի» մեծ երկրպագու եմ: Դա իմ արյան մեջ է: Ֆրանսիայում այդ մասին գիտեն և միշտ փողոցներում հարցնում եմ», ասել է Վալսը: