Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27-ը
Այս իշխանությունների օրոք Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Միաժամանակ նշեց, որ եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ, այսօր այլ Հայաստան կունենայինք:
«16 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հարվածները մինչեւ այսօր իրենց զգացնում են»,- ավելացրեց նա:
Հիշեցենք, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ իրականացվեց հարձակում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա: Այն տեղի ունեցավ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Նաիրի Հունանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: