1756 դիտում
12:01 27-10-2015
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը եւ այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման եւ նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1912 դիտում
11:13 29-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
7567 դիտում
21:30 28-03-2017
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
5962 դիտում
15:27 12-06-2017
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Այս բաժնից
1984 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
1174 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը