211652_close_icon
views-count7546 դիտում article-date 21:30 28-03-2017

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: ԼՂ նախագահի կայքէջի փոխանցմամբ, հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի և ամերիկացի նորանշանակ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Ռիչարդ Հոգլանդին՝ պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իրենց առաքելության մեջ: «Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: Երկրի ղեկավարը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը: Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր