211652_close_icon
views-count5743 դիտում article-date 15:27 12-06-2017

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ: [url=http://artsakhpress.am/arm/news/67900/inch--harcer-en-qnnarkvel-eahk-mkh-hamanakhagahneri-ev-bako-sahakyani-handipman-zhamanak.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր