Աբրամովիչը Մոուրինյոյին 2 շաբաթ ժամանակ է տվել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ չի լինի մինչև նոյեմբերի 7-ը, երբ «Սթոք Սիթիի» հետ՝ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մինչ այդ ժամանակահատվածը կքննարկի պորտուգալացի մասնագետին պաշտոնում պահելու նպատակահարմարությունը: Կարևորագույն գործոն է հանդիսանալու մրցաշրջանի արդյունքներով «Չելսիի» հայտնվելը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող գոտում:
Մոուրինյոյի պաշտոնանկության դեպքում, եթե նրան փոխարինող հարմար թեկնածու չգտնվի, որոնց թվում նշվում են Խոսեպ Գվարդիոլայի և Դիեգո Սիմեոնիի անուննները, «Չելսին» կգլխավոր ժամանակավոր մարզիչ, որը կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր-լիգայի 10 տուրից հետո «Չելսին» 11 միավորով այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: