Կլքեմ «Չելսի»-ին այն ժամանակ, երբ Աբրամովիչը կասի. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ կլքի լոնդոնյան թիմը այն ժամանակ, երբ նրան կասի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը:
«Ոչ մի ակումբ կամ ազգային հավաքական չի կարող ինձ այդքան մոտիվացնել, որքան «Չելսի»-ին: Այս ակումբը կլքեմ միայն այն ժամանակ, երբ Աբրամովիչը կզանգի և կասի, որ եկել է ժամանակը: Ես լիովին նվիրվում եմ իմ գործին և ինձ կարող եմ երջանիկ մարդ համարել»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն: