211652_close_icon
views-count1226 դիտում article-date 18:08 26-10-2015

Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ հայտնաբերել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Իրավաբանական վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ վարչական արձանագրություններ են կազմվել չնախատեսված վայրերում աղբը թափելու 75 դեպքի մասով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր