689 դիտում
12:55 26-10-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կիևի Պեչորյան վանքի ուխտավորներին
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Կիևի (Ուկրաինա) Պեչորյան վանքի ուխտավորներին, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, իր գնահատանքի և օրհնության խոսքը բերելով նրանց, գոհունակություն հայտնեց, որ Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու բարեպաշտ զավակներն ուխտավորաբար այցելել են Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մոսկվայի Պատրիարքության միջև ձևավորված եղբայրական հարաբերությունները և առկա սերտ գործակցությունը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու կյանքում վանականության ունեցած մեծ դերակատարությանը, ներկայիս հոգևոր կյանքին և Հայ Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տիրոջ ողորմությամբ Ուկրաինայի ժողովուրդը հավատքով և աղոթական ոգով կարողանա դիմագրավել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները, և խաղաղության, սիրո ու եղբայրության ոգին մշտապես առաջնորդող լինի վերջինիս կյանքում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
11:35 17-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1023 դիտում
17:46 07-07-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
1101 դիտում
16:49 04-08-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Այս բաժնից
844 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2746 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
877 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար