211652_close_icon
views-count2151 դիտում article-date 11:53 25-10-2015

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերա­սրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունենցել «Եվրոպա Նոստրա» մրցանա­կի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում՝ «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաս­տա­նում» ծրագիրն արժանացել է մրցանակի, որը հանձնել է «Եվրոպա Նոստրայի» փոխնա­խագահ Իրինա Սուբոտիչը: Մրցանակի հանձնման արարաողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին: Նախարարն իր խոսքում անդրադարձել է արդեն իրականացված հայ-իտալական «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաստանում» ծրագրի կարևորությանն ու արդյունավետությանը և նշել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն «Եվրոպա Նոստրա» մրցանակը կարևորագուններից է, քանի որ այն տրվում է մշակությաին ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության բնագավառում եվրոպական ռազմավարությունն ու քաղա­քակա­նությունը: Հիմնադրվելով 1963 թվականին՝ «Եվրոպա Նոստրան» համարվում է Եվրոպայում ոլորտի ամենա­ներ­կայացուցչական և ազդեցիկ ցանցը: Հայաստանը «Եվրոպա Նոստրայ­ին» անդամակցում է 2012 թվականից: «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված` «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակու­թա­յին ժառանգու­թյան պահպանության և ամրակայման համար» տեխնիկա­կան համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողն էր Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին: «Եվրոպա Նոստրա» մրցանակին արժանանալու և «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագրի մասին հանրությունը տեղեկացել է դեռևս 2015 թվականի ապրիլին` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանա­ցել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատաս­խանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Մրցանակաբաշ­խությունը կազմա­կերպ­ել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասար­դության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակա­վոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն: Նախկինում ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտերը (2013 թ.), որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում: 2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հետ համատեղ լրացված հայտի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմա­կերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավա­ռում» անվանակարգում: Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն արժանացել է ժյուրիի շնորհա­կալությանը՝ «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրակա­նացնելու համար:

Նմանատիպ նյութեր