Ցուցահանդեսում 15 կիլոգրամանոց կատու է ցուցադրվել (լուսանկարներ)
Այսօր Ուֆայում տեղի է ունեցել կատուների ցուցահանդես, որտեղ հնարավոր էր տեսնել յոթ ամսական նորվեգական անտառային կատվին, որը կշռում է 15 կգ: Նրան տեսնելուց բացի հնարավոր էր նաև գնել՝ 20 հազար ռուբլի գումարով, գրում է proufu.ru-ն:
Ցուցահանդեսի մասնակիցներն ասել են, որ նորվեգական կատուները չեն մլավում, և նրանք շատ լավ պահապաններ են: Ցուցահանդեսին ներկայացվել է տարբեր ցեղատեսակների կատուներ: