211652_close_icon
views-count975 դիտում article-date 22:26 23-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով

2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտի նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «Մերկուրի» մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մերկուրի» մրցանակաբաշխությանը, որն ի դեպ միջազգային է և կազմակերպվում է աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատներում, այս տարի ներկայացվել էր քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանում գործարարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի զարգացմանը նպաստելու համար պալատի նախագահ Մարտին Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել Է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ «Համաչափ և կայուն զարգացող քաղաք» անվանակարգում էլ Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մերկուրի» մրցանակի:

Նմանատիպ նյութեր