Օբամեյանգը՝ Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Եվրոպայի լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է խմբային մրցաշարի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Հավաքականում տեղ է զբաղեցրել նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ադրբեջանական «Գաբալայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/22/68424/]խաղում[/url] (3:1) հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Տուրի լավագույն խաղացող է ճանաչվել թուրքական «Ֆեներբահչեի» պաշտպան Գեքհան Գյոնյուլը, որը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ստացել է ձայների 88 տոկոսը: