slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ավազակային հարձակում. տաքսու վարորդը ծեծի է ենթարկել, սպառնացել և գումար հափշտակել
211652_close_icon

Ավազակային հարձակում. տաքսու վարորդը ծեծի է ենթարկել, սպառնացել և գումար հափշտակել

views-count1643 դիտում article-date 11:19 23-10-2015
Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, 1968 թ. ծնված Պետրոս Բ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, իր ծանոթ Հենդոն «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով իրենց շենքի մոտից իրեն տեղափոխել է Գայի պողոտայի 12 հասցեում գործող սուպերմարկետ, որից հետո հետադարձի ճանապարհին` Գյուրջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ, կանգնեցրել է ավտոմեքենան, ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը և սպառնացել, որ կջարդի, ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ և պահանջել է 22.000 դրամ: Վերցնելով բջջային հեռախոսը և պահանջված գումարը` դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հենդոն 1991 թ. ծնված Հենրիկ Մ.-ն է, ով ժամը 01.45-ին Մառի փողոցի 5-րդ նրբանցքի մոտից, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր