1404 դիտում
13:53 22-10-2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:
Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում եւ ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:
Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին եւ մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է նաեւ, որ թե Հայոց ցեղասպանության եւ թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ եւ այլ երեւույթներ:
Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:
Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:
Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար եւ խնդրում եմ Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:
Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:
Նմանատիպ նյութեր
472 դիտում
14:33 22-04-2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ
775 դիտում
16:31 05-11-2014
Գալուստ Սահակյանը Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
661 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
652 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար