3810 դիտում
15:06 23-04-2016
Իմ պապը այն 300 գաղթականների մեջ էր, ովքեր գաղթեցին Խարբերդից. The Washington Post-ի խմբագիր Դևիդ Իգնատիուսի պապը Հովսեփ Պիղատոսյանն էր
The Washington Post հեղինակավոր թերթի խմբագիր Դևիդ Իգնատիուսը հայկական արմատներ ունի, ավելին` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ նա տեղեկացրեց, որ իր պապը` Հովսեփ Պիղատոսյանը, այն 300 գաղթականների մեջ է եղել, ովքեր գաղթեցին Խարբերդից:
«Նրա հիշողություններով, գաղթականները տանջահար էին ու հազիվ էին շարժվում»,-հավելեց Դևիդ Իգնատիուսը:
Որպես մասնագետ՝ նա այն համոզմունքին է, որ լրագրողական գործը ճշմարտությունը գտնելն է: «Իմ ղեկավարը ինձ միշտ ասում էր` ամեն ինչ զուր է, եթե չկան փաստեր», -ասաց նա ու ու ավելացրեց. «Ես լրագրող եմ և ցանկանում եմ նայել ներկային ու ապագային, պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ճանաչումն ու հատուցումը: Ինչպես մենք կարող ենք ներկան բարելավել փաստերով, որ երբևէ ցեղասպանություններ չպետք է լինեն»:
Իսկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի հյուր, ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգն էլ ոչ սխալ համարեց Սողոմոն Թեհլերյանի վրեժը Թալեաթ Փաշայից:
Նրա խոսքով, երբեմն պետությունը, երբեմն էլ անհատներ կարող են «համապատասխան քայլեր» կատարել, տվյալ դեպքում օսման դահճապետին ոչնչացնել:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
11:18 25-03-2014
Էրդողանը դարձել է Washington Post-ի ծաղրող տեսանյութի հերոսը. տեսանյութ
1301 դիտում
13:00 01-09-2014
Անկախ ԶԼՄ-ների միջոցով Արևմուտքը պետք է պայքարի Պուտինի քարոզչության դեմ. Washington Post
1732 դիտում
12:24 01-10-2014
Օբաման վերելակում հայտնվել է եռակի դատվածություն ունեցող զինված տղամարդու հետ. The Washington Post
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր