4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իտալիայի և Սլովենիայի սահմանին
Այսօր Իտալիայի Ապենինյան թերակղզու հյուսիսարևելյան շրջանում՝ Սլովենիայի սահմանի մոտ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Կնեզակ քաղաքից 3 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 16,8 կմ խորության վրա։ Այս մասին հայտնել են Իտալիայի Ֆրիուլի֊Վենետիկ֊Ջուլիա շրջանի փրկարար ծառայությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10։58֊ին։ Ցնցումները զգացել են նաև Տրիեստ քաղաքի բնակիչները։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։