Չեմպիոնների լիգա. «Արսենալը» կոտրեց «Բավարիային». տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի 3-րդ տուրի գլխավոր հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Արսենալը» ընդունել էր Մյունխենի «Բավարիային»:
Մեկնարկային երկու պարտություններից հետո Արսեն Վենգերի սաներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: «Արսենալը» փայլուն հանդիպում անցկացրեց և հանդիպման վերջնամասում կարողացավ Ժիրուի և Օզիլի գոլերի շնորհիվ հաղթել 2:0 հաշվով:
Առանձնահատուկ պետք է նշել «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին, որը մի քանի բացառիկ սեյվերի հեղինակ դարձավ:
Խմբի մյուս խաղում հունական «Օլիմպիակոսը» 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ:
Այս տուրից հետո խմբում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. «Բավարիան» և «Օլիմպիակոսը» ունեն 6-ական, իսկ «Արսենալն» ու «Դինամոն»՝ 3-ական միավոր:
[b]Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, F խումբ
[/b]
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:0
Օլիվյե Ժիրու, 77, Մեսութ Օզիլ, 90+4
«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1
Բրաուն Իդեյե, 79



