Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1934 թ. ծնված Ա. Մ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 13/1 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1950 թ. ծնված Ս. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: