ՈւԵՖԱ-ն կմիջամտի, եթե Մխիթարյանը Ադրբեջան գնալու հետ կապված խնդիրներ ունենա
«ՈւԵՖԱ-ն աջակցություն կցուցաբերի «Բորուսիայի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, եթե ադրբեջանական «Գաբալայի» հետ Եվրոպայի լիգայի խաղին մասնակցելու հետ կապված ուղևորության խնդիրներ առաջանան», հայտարարել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:
«ՈւԵՖԱ-ն արտագնա խաղերի կազմակերպման և վիզաների հետ կապված խնդիրների ժամանակ միշտ աջակցություն է ցույց տալիս ակումբներին, հատկապես, երբ նման խնդիրները անհրաժեշտ է լինում կարճ ժամկետներում լուծել: Կարծում եմ, որ Մխիթարյանի ուղևորությունն Ադրբեջան բացառություն չի լինի», ասել է Ինֆանտինոն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63184/]գրել էին[/url], թե Մխիթարյանը Արցախ այցելելու պատճառով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում: