Օբամայի կարգադրությամբ սկսվել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման գործընթացը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է սկսել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացը՝ համաձայն միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համապատասխան կարգադրությունները ստացել են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Առևտրի, Ֆինանսների և Էներգետիկայի նախարարությունները:
Պատժամիջոցները պաշտոնապես չեղյալ կհայտարարվեն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի Իրանի կողմից համաձայնագրի բոլոր կետերի իրագործումը:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը կնքվել է այս տարվա հուլիսի 14-ին: Այն նախատեսում է պատժամիջոցների չեղարկում՝ իրանական միջուկային ծրագիրը միջազգայնորեն վերահսկելու դիմաց: