Ֆրանսիայում մաքսային մարմինները մի քանի շաբաթ տարած աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 7,1 տոննա մարիխուանա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Խոշոր չափով մարիխուանան գտնվել է Փարիզի 16 թաղամասում կայանված 3 մեքենաների մեջ:
Մաքսային ծառայությունում նշում են, որ սա վերջին 2 տարվա ընթացքում առգրաված ամենախոշոր չափի մարիխուանան է: