211652_close_icon

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա

views-count2383 դիտում article-date 10:25 07-03-2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ:

Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:


 

Նմանատիպ նյութեր