«Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 500 մարդ է տարհանվել
ՌԴ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Դեպքի վայրում աշխատում են 144 հրշեջ-փրկարարներ` 33 մարտական հաշվարկով:
Ըստ ԶԼՄ-ների` հրդեհը բռնկվել է հյուրանոցի սրահներից մեկում, որտեղից տարհանվել է արդեն ավելի քան 500 մարդ: